Շրի Լանկայի նախագահը համաձայնել է հրաժարական տալ

Տնտեսական ճգնաժամի պատճառով բողոքի զանգվածային ցույցերից հետո Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան համաձայնել է հուլիսի 13-ին հեռանալ պաշտոնից, այս մասին հայտնել է խորհրդարանի խոսնակը։ Նախօրեին հրաժարական տալու պատրաստակամության մասին էր հայտարարել նաև երկրի վարչապետը:

Հիշեցնենք՝ երեկ ցուցարարները գրոհել էին նախագահի նստավայրը:

Շրի Լանկայի նախագահի նստավայրը գրաված ցուցարարներն այնտեղ մոտ 18 մլն ռուփի են հայտնաբերել։ Համացանցում տեսանյութ է տարածվել՝ ինչպես են նրանք հաշվում գումարը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ բողոքի ակցիայի մասնակիցները գրոհել են նախագահ Գոտաբայա Ռաջապակսայի նստավայրը, լողացել լողավազանում, եղել նրա ննջասենյակում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ