Ռուսական զորքը հրթիռակոծել է Չասով Յար քաղաքը. կան զոհեր և վիրավորներ

Ռուսական զորքերը հրթիռակոծել են Չասով Յար քաղաքը. ավերված հինգհարկանի շենքի փլատակների տակ ավելի քան 30 մարդ կա, նրանց թվում՝ 9-ամյա երեխա, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Փլատակների տակից դուրս է բերվել 6 մարդու մարմին, ևս 5-ը վիրավոր են։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ