Վարչապետի տիկնոջը ծաղկեփնջով դիմավորելու առիթով Մանվել Փարամազյանին հայհոյող տղամարդիկ ոչ մի կապ չունեն տղամարդկային արժանապատվության ու հպարտության հետ

Վարչապետի տիկնոջը ծաղկեփնջով դիմավորելու առիթով Մանվել Փարամազյանին հայհոյող տղամարդիկ ոչ մի կապ չունեն տղամարդկային արժանապատվության ու հպարտության հետ:

Պատկերացնու՞մ եք,ինչ կասեին նույն մարդիկ Ալեն Սիմոնյանի հասցեին,երբ նա մարտի 8-ին շնորհավորում էր կանանց ու ծաղիկներ նվիրում Ազգային ժողովում,ծաղիկ չնվիրեր իրեն հանդիպած ՊՈՒ-ի պատգամավոր Աննա Մկրտչյանին:

Համոզված եմ,որ մի քանի օր կվարկաբեկեին նրան,կմեղադրեին հայ տղամարդուն ոչ հարիր պահվածքի ու կնամեծար չլինելու մեջ:

Հա,ի դեպ,ռևանշիստ կանայք,ինչու՞ այն ժամանակ չհայհոյեցիք այդ աղջկան Ալենի ձեռքից ծաղկեփունջ ընդունելու համար։

Որովհետև ձեր արածը կլիներ ոչ միայն ծիծաղելի,այլև թշվառականի պահվածք;

Մանվելին մեղադրում են նաև նրանք՝կին,թե տղամարդ,ովքեր ժամանակին մինչև գետին խոնարհվում էին Քոչարյանի ու Սարգսյանի կանանց առաջ:

Հիմա ավելի ծիծաղելի եք,ավելի թշվառական:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ