Թուրքիան Լիտվային անհատույց կերպով «Բայրաքթար» է տվել, որը վերջինս փոխանցել է Ուկրաինային

Լիտվան Ուկրաինային է փոխանցել թուրքական արտադրության ՛՛Բայրաքթար՛՛ անօդաչու թռչող սարք, իր թվիթերյան էջում հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը՝ շնորհակալություն հայտնելով Լիտվային:

՛՛Բայրաքթարը՛՛, որը Լիտվա է տեղափոխվել հուլիսի չորսին, այնտեղ ստացել է ՛՛Բազե՛՛ անունը:

Հայտնի է դարձել, որ Լիտվան նախատեսում էր Թուրքիայից գնել մարտական անօդաչու սարքն այն գումարով, որը հավաքել էին երկրի բնակիչները՝ Ուկրաինային փոխանցելու նպատակով, սակայն թուրքական ընկերությունը հայտարարել է, որ ՛՛Բայրաքթարն՛՛ անհատույց կփոխանցի Լիտվային։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ