«Ամեն ինչ անում ենք, որպեսզի ժողովուրդը համայնքներում կոնկրետ փոփոխություններ զգա…». Վարչապետ Փաշինյան

Ամեն ինչ անում ենք, որպեսզի ժողովուրդը համայնքներում կոնկրետ փոփոխություններ զգա. վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ՝ ծանոթացել մարզի մի քանի համայնքներում պետական բյուջեի, սուբվենցիոն ծրագրերի և մասնավոր ներդրումների շրջանակում իրականացվող և արդեն ավարտված ծրագրերին:

Կառավարության ղեկավարին ուղեկցել են փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը և այլք:

Վարչապետը նախ այցելել է խոշորացված Փարաքար համայնք, որտեղ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում ՀՀ պետական բյուջեի միջոցներով և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ կառուցվում է Պտղունքի միջնակարգ դպրոցը:

Դպրոցի շենքում շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է դպրոցի նախագծին, իրականցված և ընթացիկ շինարարական աշխատանքներին: Պատասխանատուների ներկայացմամբ` 240 աշակերտի համար նախատեսված 2981քմ ընդհանուր մակերեսով երկհարկանի դպրոցի շինարարական աշխատանքներն սկսվել են 2020թ., ավարտը նախատեսվում է ընթացիկ տարվա վերջին: Աշխատանքների 70 տոկոսն արդեն ավարտվել են: Ծրագրի արժեքն է 975 մլն դրամ:

Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է խոշորացված Խոյ համայնք, որտեղ կառավարության ղեկավարին ներկայացվել են Հովտամեջ բնակավայրի Երևանյան և Հ. Բաղրամյան փողոցների բարեկարգման շրջանակում իրականացված աշխատանքները:

Վարչապետին զեկուցվել է, որ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացված աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են: Իրականացվել է Հովտամեջ գյուղի 260 մետր ճանապարհի և 400 մետր մայթերի սալիկապատում՝ տուֆ քարով։ Ծրագրի արժեքը կազմել է գրեթե 30 մլն դրամ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ