«Մի օր ներկա չէի, չկարողացաք մարդ հավաքեիք»․ Իշխան Սաղաթելյանը դժգոհել է գործընկերներից

Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, այսօր երեկոյան 19։30 Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության հանրահավաքը, որին հաջորդեց երթը։  Ի դեպ, հնրահավաքի մասնակիցներիթիվնա անգամ 1500 չէր հասնում։

Ավելի վաղ՝ այս օրերեին Ստրասբուրգում գտնվեղ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան  ուղիղ եթերում բոլորին կոչ էր արել բոլորին միանալ հանրահավաքին՝ հոգով ու սրտով հավելելով, որ հանրահավաքի մասնակիցների հետ է։

Սակայն  տեսնելով  ընդդիմադիր գործընկերների կազմակերպած սակավաթիվ հանրահավաքը՝ Իշխան Սաղաթելյանն իր դժգոհությունն է հայտնել վերջիններիս։

«Մարդ չի կարա ձեզ մի բան դավերիա անի, մի օր ներկա չէի, չկարողացաք մարդ հավաքեիք,  բա որ  ես չլինեի ինչ էիք անելու»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։

Չնայած  ստիպված ենք շեշտել, որ  վերջին 1-1,5 ամսում Իշխան Սաղաթելյանի հրավիրած հանրահավաքների մասնակիցների թիվը տատանում էր 2000-ից մինչև 2500։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ