«Թող թյուրընկալում չլինի, թե Հայաստանը գնում է ռուսական մոդելով».Արմեն Խաչատրյան

Խորհրդարանն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագիծը: Որքանո՞վ եք ընդունված նախագծով առաջարկվող փոփոխությունները բարեփոխում համարում պաշտպանության ոլորտում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանի հետ:

Արմեն Խաչատրյանի խոսքով՝ ՊՆ երկու տարբեր գերատեսչությունների միջև լուրջ անջրպետ էր․ ԶՈՒ-ում դա հանդուրժելը բանակի կործանման հետևանք էր․ «2016-ին ունեցանք պատերազմ և Պնախարարը չգիտեր, թե ինչով զբաղվեր: 44-օրյա պատերազմի ժամանակ որևէ մեկը չգիտեր Պնախարարի լիազորությունները որտեղից էր սկսում և ավարտվում: ՊՆ-ում այդ անջրպետը անկառավարելի վիճակ էր ստեղծել»:

Ի դեպ Խաչատրյանը շեշտեց, որ որևէ մեկի մոտ թյուրընկալում չլինի, թե ՀՀ-ն գնում է ռուսական մոդելով:

Մանրամասն տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ