![]()
Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան եթերում խոսել է այս օրերին ունեցած հանդիպումների մասին, անդրադարձել «Դիմադրություն» շարժման՝ երեկոյան սպասվող հանրահավաքին:
«Ստրասբուրգից վերադառնալուց հետո մանրամասն կխոսեմ արդյունքների մասին, մինչ այդ տեղեկացնեմ, որ հասկանալի պատճառով այսօրվա մեր հանրահավաքին ներկա չեմ լինի, բայց մեր գործընկերները հանդես կգան ելույթներով:
Ժամը 19:30-ին բոլորիդ հրավիրում եմ հանրահավաքի՝ Ֆրանսիայի հրապարակում: Հոգով, մտքով և սրտով ձեզ հետ եմ»,- նշել է Սաղաթելյանը:
![]()