![]()
Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն մահացել է ուրբաթ օրը մահափորձից հետո։ Այս մասին հայտնում է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը։
Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցչի խոսքով՝ Աբեն մահացել է Նարա պրեֆեկտուրայի հիվանդանոցում, որտեղ հոսպիտալացվել էր մահափորձից հետո։
Հիշեցնենք,որ ողբերգության ժամանակ Սինձո Աբեն Նարայում ելույթ է ունեցել ի պաշտպանություն Լիբերալ-դեմոկրատական կուսակցության, որը նախկինում ղեկավարել է խորհրդարանի վերին պալատի ընտրություններում: Հանցագործը քաղաքական գործչին մոտեցել է ելույթի ժամանակ և կրակել երկու անգամ:
![]()