![]()
ՀՀ Կառավարության որոշմամբ` այսօր վերաբաշխում է կատարվել ՀՀ պետական բյուջեում՝ 3 խոշոր բլոկներով ծրագրերի իրականացման համար: Արմավիրի մարզպետարանից հայտնում են, որ համապատասխան որոշման առաջին բաղադրիչով կնորոգվեն մոտ 146.7 կմ երկարությամբ միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի որոշ հատվածներ, այդ թվում՝ Էջմիածին — Արմավիր 26.8 կմ ճանապարհահատվածը:
Ծրագրի արդյունքում կապահովվի ավտոմոբիլային ճանապարհների երկարակեցությունը։
![]()