![]()
Երևանում ամեն շաբաթ տեղի են ունենում ընդդիմության՝ իշխանափոխության պահանջով անհույս փորձերը՝ փոքրաթիվ հանրահավաքները։ Չնայած նրան, որ արդեն իսկ վաղուց պարզ է, որ փողոցային պայքար սկսած ընդդիմությունը կատարյալ ձախողվել է, միևնույն է՝ վերջիններս շարունակում են ամեն շաբաթյա պարբերականությամբ իրենց փոքրաթիվ հաnրահավաքները։
Ի դեպ, ընդդիմության հանրահավաքներին մասնակցում է որ ավել քան 2000 մարդ։ Պարզից էլ պարզ է, որ նման փոքրաթիվ հանրահավաքներով ընդդիմությունը ոչնչի չի հասնի, փոխարեն հակառակն է տեղի ունենում՝ գնալով մաշվում են։
MediaNews-ի Մեր թղթակիցը զրուցել է ընդդիմության ակտիվ ցուցարարների մեկի հետ, ով հասկանալի պատճառներով չցանկացավ, որպեսզի հրապարակենք իր անուն, սակայն իր բուռն դժգոհությունը հայտնեց ընդդիմության առաջնորդներից և մասնավորապես Ռոբերտ և Լևոն Քոչարյաններից։
«Մեյմունություն են անում, յանի պետքա ամեն ինչ անեին Նիկոլի հրաժարականին հասնելու համար․․․ ինչ արեցին, քայլելուց բցի ոչինչ։ Լյովիկն էլ երկրից թռավ, ասում էի երեխա պետքա ունենա դրա համար է գնացել, բա հիմա էլ երեխան ծնվելա, բա խի չի հետ գալիս․․․ Լյովիկի տանձին պետքա հետ գա, գլուխն առել-փախելա․․․ հիմա օվկիանոսի ափին իրան արևինա տվել»,- մեզ հետ զրույցում հայտնեց ցուցարարը։
![]()