Բորիս Ջոնսոնը հրաժարական է տվել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հրաժարական է տվել։

Նա այս որոշումը կայացրել է քաղաքական ճգնաժամի և բրիտանական կառավարության անդամների հրաժարականների ալիքի պատճառով։

Ջոնսոնը ափսոսանք է հայտնել, որ չի լրացել իր լիազորությունների ժամկետը և հավելել, որ փորձել է համոզել իր գործընկերներին չփոխել կառավարությունը։ Վարչապետն իր աշխատանքը նաև անվանել է «աշխարհի լավագույնը»։

Ջոնսոնը հավելել է, որ Բրիտանիան կշարունակի աջակցել Ուկրաինային։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ