«Սեյրան Օհանյանը, երբ նախարար էր, բանակից ստացել է 300 քմ մակերեսով բնակարան»․ Վահագն Ալեքսանյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով ՀՀ զինված ուժերում սպաներին բնակարաններով ապահովելու ծրագրի վերաբերյալ ընդդիմադիրների մեկնաբանությանը, թե նախկինում էլ է եղել նման ծրագիր, ասաց․

«Երբ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար էր, նրա խորհրդականը, չգիտես՝ ինչպես, ինչ հրաշքով, բանակից ստացել է շուրջ 300մ²-անոց բնակարան: Էն պարագայում, երբ հարյուր հազարավոր փաստացի զինվորականներ և զինվորական կենսաթոշակառուներ սպասում էին իրենց համեստ բնակարաններին»,- նշել է Ալեքսանյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ