Կադիրովը հրապարակել է իր և «Զելենսկու» հումորային տեսանյութի երկրորդ մասը

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը տելեգրամի իր ալիքում հրապարակել է Ուկրաինայի իբր նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ «կոմիկական» տեսանյութի երկրորդ մասը։

Չեչնիայի ղեկավարը նոր տեսահոլովակով ցուցադրել է ուկրաինական «նախագահի» «առաքումը» Գրոզնի վերնագրով։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է Կադիրովի ենթականերից մեկը Զելենսկին հասցնում Չեչնիայի ղեկավարի գրասենյակ։

«Դե, ես ձեզ ասացի, որ հաջորդ կանգառը Գրոզնիում է», – տեսանյութում ասել է Կադիրովը՝ իբր նկատի ունենալով Զելենսկիին, ով քիչ անց հայտարարում է Ախմատի գումարտակին որպես պահակ միանալու ցանկության մասին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ