«Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ մեր նախնական գնահատականը դրական է».վարչապետ

Մուլտի գրուպ ընկերության նախգահը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ: Այս մասին կառավարության հերթական նիստին ասաց Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագրիկ Ծառուկյանի՝ Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրելու նախաձեռնությանը:

«Համապատախսան փաստաթղթերը ներկայարցել են կառավարություն, կառավարության մարմինները պետք է քնննարկեն և որոշում կայացնեն, մեր նախնական գնահատականըհ դրական է նախագծի վերաբերյալ, որովհետև կարծում ենք, որ բավականին էական զբոսաշրջային հետաքրքրությունը Հայաստանի համար կմեծացնի և հուսով եմ, որ համապատասխան մարմինները պատշաճ ժամկետներում հարցը կքննարկեն»,-ասաց վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ