Փոփոխությունը վկայում է՝ սովետա-չինական մոդելին չենք վերադառնում

Պաշտպանության նախարարությունը բարեփոխումներ է իրականացնում ռազմական կրթության ոլորտում։ Հանրապետությունում կստեղծվի Ռազմական ակադեմիա։ Այս մասին Ազգային ժողովում ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նրա խոսքով՝ Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտը եւ Խանփերյանցի անվան Ռազմական ավիացիոն ինստիտուտը նախատեսվում է միավորել՝ դրանով իսկ ստեղծելով նոր Ռազմական ակադեմիա։ Դրանում կլինեն առանձին ֆակուլտետներ, այդ թվում սահմանապահ զորքերում ծառայության պատրաստման գծով։ «Մինչ այդ բարեփոխումը մենք առանձին ուսումնական հաստատություն չունեինք սահմանապահ զորքերի սպաներ պատրաստելու համար»,- նշել է նախարարը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի հետ:

Հովհաննիսյանը նշեց, որ օպտիմալացում է տեղի ունենում, որով երկու ինստիտուտներ միավորվում են և ստեղծվում է Ռազմական ակադեմիա:

Անդրադառնալով հաճախ հնչող այն տեսակետներին, թե մեր ԶՈՒ-ն կառուցված է ռուսական մոդելով, Հովհաննիսյանը նշեց. «Ռուսական մոդել տեսականորեն գոյություն չունի: Ռազմական գիտությունը ունի մեկ զարկերակ, դա ԱՄՆ-ն է. մյուսները մրցում են»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ