Ամուսինը նստել է իրեն դավաճանած կնոջ ուսերին և ստիպել քայլել գյուղում

Բորպադավ գյուղի բնակչուհին ստիպված է եղել ամուսնուն իր ուսերի վրա քայլել գյուղի փողոցներով այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ նա դավաճանում է նրան։ Դեպքը տեղի է ունեցել Հնդկակաստանում:

Դավաճանությունը բացահայտվել է կնոջ առեղծվածային անհետացումից հետո: Ամուսինը մեկ շաբաթ փորձել է գտնել նրան, իսկ հետո բողոք է ներկայացրել ոստիկանություն, որն էլ իր հերթին հայտնաբերել է կնոջը նրա սիրելիի տանը։

Հաղորդվում է, որ ամուսինը դավաճանության մասին իմանալուց հետո լավ «դաս» է տվել կնոջը , որից հետո կինը ստիպված է եղել ամուսնուն ուսերին տանել գյուղի միջով։ Տեղի բնակիչները, դատելով տեսանյութից, այս ամբողջ ընթացքում քայլել են մոտակայքում և դիտել տեսարանը։

Նշվում է, որ միջադեպի համար ձերբակալվել է ինը մարդ, իսկ կնոջն ուղարկել են ծնողների տուն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ