«Կպայքարե՞ն դաշնակները այդ մանդատը ստանալու համար, թե հլու-հնազանդ կհամակերպվեն».Լյովա Եղիազարյան

Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

<<Հայաստան>> կոչվող հակապետական ռևանշիստական խմբակցությունը ունի քսանինը պատգամավոր։Տասնմեկը Քոչարյանի կողմնակիցն են,տասնմեկը դաշնակներն են,վեցը Վահե Հակոբյանի կուսակցությունից և <<Մեկ Հայաստան>> կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։
Արթուրը դուրս է գալիս խմբակցությունից։Ցուցակի հաջորդ համարը դաշնակ է;Նրա մանդատ վերցնելու դեպքում դաշնակների քանակը գերազանցելու է Քոչարյանի կողմնակիցների քանակին։
Կհամաձայնվի՞ Քոչարյանը այսպիսի դասավորությանը,թույլ կտա՞,որ դաշնակների քանակը մեկով շատանա,թե կստիպի ինքնաբացարկի դիմում գրել։Կարծում եմ կստիպի դիմում գրել։
Կպայքարե՞ն դաշնակները այդ մանդատը ստանալու համար,թե հլու-հնազանդ կհամակերպվեն։Չգիտեմ։

Սպասենք զարգացումների։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ