«Նախատեսում ենք ստեղծել ռազմական ակադեմիա»․ Սուրեն Պապիկյան

Հանրապետությունում կստեղծվի Ռազմական ակադեմիա։ Այս մասին Ազգային ժողովում պաշտպանության և անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի հուլիսի 6-ի արտահերթ նիստում հաղորդել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Մինչ այդ բարեփոխումը մենք առանձին ուսումնական հաստատություն չունեինք սահմանապահ զորքերի սպաներ պատրաստելու համար»,- նշել է նախարարը և հավելել, որ սահմանապահ զորքերում ծառայել են Հայաստանի և Ռուսաստանի ռազմական ուսումնարանների շրջանավարտները։

Նախարարի խոսքով՝ ռազմական կրթության ոլորտում բարեփոխումների շրջանակում Պաշտպանության նախարարությունը նախատեսել է նոր Ռազմական ակադեմիան ստեղծել Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտը և Արմենակ Խանփերյանցի անվան Ռազմական ավիացիոն ինստիտուտը միավորելով: Դրանում կլինեն առանձին ֆակուլտետներ, այդ թվում՝ սահմանապահ զորքերում ծառայության պատրաստման գծով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ