«Սահմանադրության պաշտպանության երթ է կազմակերպում սահմանադրական կարգը տապալած մարդու դաշինքը». Լ. Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանի գրառումը․

«Աշխարհ, քանդվես։

Սահմանադրության պաշտպանության երթ է կազմակերպում այն առաջինը բռնաբարած, կեղծ տեղեկանքներով ու կեղծված ընտրություններով իշխանությունը զավթած, մարտի մեկին սահմանադրական կարգը տապալած մարդու ղեկավարած դաշինքը։

Գուցե երթը գլխավորի մեկը, ով տարիներ շարունակ ոտնատակ է տվել սահմանադրորեն ամրագրված Հայաստանի ինքնիշխանությունը, մարդու բոլոր իրավունքները` ապրելու իրավունքից սկսած, վերջացրած սեփականության իրավունքով։

Ինչքան էլ փորձես պրպտել սահմանադրության մի հոդված, որը չի տրորել, չես գտնում։

Գողացել է մարդկանց պետության ու քաղաքացու գույքը, ընտրելու ձայնը, կյանքը։
Էսքան էլ աներե՞ս։
Էսքան էլ աննամո՞ւս»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ