![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է «Դիլիջան» ազգային պարկում, Պարզ լճի ճանապարհին գտնվող «Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն։
Աննա Հակոբյանը այցից ֆեսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ վարչապետը կերակրում է եղջերուներին։
« «Դիլիջան» ազգային պարկում, Պարզ լճի ճանապարհին գտնվող «Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն» կարող են այցելել բոլոր ցանկացողները, մուտքը մեկ անձի համար՝ 300 դրամ, իսկ մինչեւ 7 տարեկան երեխաների համար՝ անվճար» ,- ֆեսբուքյան իր գրառման մեջ գրել է Հակոբյանը։
Տեսանյութ
![]()