Արթուր Ղազինյանին հաջորդած ՀՅԴ-ական Արգիշտի Գևորգյանը՝ մանդատը վերցնելու մասին

«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակում պատգամավորական մանդատից հրաժարված Արթուր Ղազինյանին հաջորդում է ՀՅԴ-ական Արգիշտի Գևորգյանը:

«Փաստինֆո»-ն կապ հաստատեց վերջինիս հետ՝ պարզելու՝ վերցնելու է նա արդյո՞ք մանդատը, սակայն նա նշեց, որ դեռ որոշում չունի.
«Պետք է մտածեմ, քննարկեմ կուսակցությանս հետ, նոր որոշում կկայացնեմ»,-ասաց Գևորգյանը:

Նշենք, որ ցուցակում Արգիշտի Գևորգյանին էլ հաջորդում է Գառնիկ Դանիելյանը, որը կրկին ՀՅԴ անդամ է:

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը այսօր հայտարարել է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ