![]()
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը թվիթերում հայտնել է Ալիևի հետ հեռախոսազրույցի մասին․
«Իլհամ Ալիևի հետ քննարկել եմ ադրբեջանա-հայկական երկխոսության վերաբերյալ Բրյուսելի օրակարգի բոլոր հարցերը։
Ընդգծել եմ, որ ԵՄ-ի համար կարեւոր է Հարավային Կովկասի կայունությունը, անվտանգությունը և խաղաղությունը։ Մենք կշարունակենք աջակցել հումանիտար, կապի և սահմանային հարցերին, ինչպես նաև ապագա խաղաղության պայմանագրին»։
![]()