Ընդդիմությունն իրեն սուտ էշի տեղ է դրել՝ Բերձորի հարցով մանիպուլացնում է, իսկ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին լռում է

Ազգային Ժողովում պաշտոններից զրկվելու ֆոնին խորհրդարանական ընդդիմությունը այժմ ներկայացնում է, թե այդ պաշտոնները երկրորդական են և իրենց մտահոգում է անվտանգային հարցերը, մասնավորապես՝ Բերձորի սպասվող հանձնումը։ Իշխան Սաղաթելյանը չի խորշում կրկնել, որ Բերձորի հարցով ժողովրդի թիկունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Հենց այդ հայտարարությամբ սկսվում է հանրությանը մոլորեցնելու հերթական փորձը։

Իրականությունն այն է, որ Բերձորի մասով պայմանավորվածություններն ամրագրված են 2020թ-ի նոյեմբերի 9-ին հայտարարության մեջ, ըստ որի 3 տարվա ընթացքում պետք է կառուցվի Բերձորը շրջանցող ճանապարհ։ Ինչպես այս օրերին բարձրաձայնեցին Արցախի իշխանությունները, նոր ճանապարհի մասով քննարկումներ եղել են, ըստ նրանց, ընտրել է առավել անվտանգ երթուղին։

Տրամաբանական հարց է առաջանում այս համատեքստում, կամ ընդդիմությունը չի ընթերցել նոյեմբերի 9-ի հայտարարությունը և անտեղյակ է, որ Բերձորի հարցը այդ փաստաթղթով է կարգավորվում, կամ տեղեկացված է սակայն հերթական առիթն է մանիպուլացնելու հանրությանը և մարդկանց փողոց դուրս բերելու։ Այդ ինչպես է ստացվում, որ իմանալով Բերձորի հարցով լուծումներին, ընդդիմությունը գեթ մեկ անգամ չհայտարարեց, թե իշխանության գալուց հետո նոյեմբերի 9-ի փաստաթղթի այդ կետը փոխելու է կամ չեղարկելու է։ Անշուշտ շատ ավելի հեշտ է ամեն հարցում իշխանությանը մեղադրելը առանց պատասխանատվության նշույլ ստանձնելու։

Հատկանշականն այն է, որ իրենց կողմից փաստերի խեղաթյուրման և մանիպուլյացիայի հետևանքները համտեսում են հենց իրենք, ամեն հաջորդ հանրահավաքը առավել սակավամարդ լինելու տեսքով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ