«Հայաստանը խենթություն էր»․ 50 Cent-ը կիսվել է Երեւանում կայացած իր համերգի տպավորություններով

Աշխարհահռչակ ռեփեր 50 Cent-ը ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել իր երեւանյան համերգից ու կիսվել տպավորություններով․

«Երեւանը, Հայաստանը խենթություն էր։

Ես կվերադառնամ»,-հրապարակմանը կից գրել է նա՝ տեղեկացնելով, որ իր առաջիկա համերգը տեղի է ունենալու վաղը՝ հուլիսի 4-ին, Թել Ավիվում։

Աշխարհահռչակ ռեփերի երեւանյան համերգը տեղի էր ունեցել հուլիսի 1-ին՝ «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում։ Հրազդան մարզադաշտում կայացած համերգին ներկա էր հազարավոր հանդիսատես՝ Հայաստանից եւ արտերկրից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ