«Հայաստանը հանուն խաղաղության, հանուն խաղաղության դարաշրջանի պաշտպանության պետք է առավելագույնս պատրաստ լինի պատերազմի». Արման Բաբաջանյան

Ես հավատում եմ հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության դարաշրջան սկզբնավորելու Հայաստանի իշխանության հանձնառությանը, և հենց այդ օրակարգը պաշտպանելու և հաջողությամբ առաջ տանելու համար Հայաստանը պարտավոր է պատրաստվել պատերազմի․․․ ոչ թե ռևանշի, այլ պարզապես պատերազմի նոր սպառնալիքը չեզոքացնելու: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը։

«Աշխարհաքաղաքական զարգացումները շարունակում են և դեռ տևական ժամանակ մնալու են այն տրամաբանության մեջ, երբ պատերազմը մնալու է հարցերի լուծման գրեթե առօրյա միջոցներից մեկը: Այդ միջոցները գործադրվում են այն ուղղությունների վրա, որտեղ ամենից անպատրաստն են դրան: Ըստ այդմ, Հայաստանը հանուն խաղաղության, հանուն խաղաղության դարաշրջանի պաշտպանության պետք է առավելագույնս պատրաստ լինի պատերազմի:

Դա բացարձակապես լավ և ոգևորիչ ռեժիմ չէ, բայց Հայաստանի շուրջ իրավիճակը չի թողնում այլ ընտրություն, չի թողնում խաղաղության ուղղությամբ գործնական քաղաքականություն կառուցելու այլ ճանապարհ, քան այդ քաղաքականությունը ուժով պաշտպանելու կարողությունը զարգացնելը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ