«Հիմա ո՞վ է ում հիմարի տեղ դնում, կասե՞ք ինձ»․ Արթուր Ղազարյան

Ծրագրավորող, մաթեմատիկոս Արթուր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թագուհի Թովմասյանը 2019-ին Ազգային ժողով է անցել Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» մանդատով։

Հետո նա չգիտես՝ ում ուղղորդմամբ, 2020-ին լքում է Փաշինյանի ճամբարը և անհասկանալի ձևով 2021-ին ընդգրկվում «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրացուցակում։

Այդ ցուցակով նա նորից է հայտնվում Ազգային ժողովում և նախկին այդ նիկոլական պատգամավորը զբաղեցնում է սահմանադրությամբ ընդդիմությանը պատկանող քվոտայով

Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնը։

Երբ Փաշինյանը նախաձեռնում է ընդդիմության ԱԺ պաշտոններից նրանց պաշտոնազրկման գործընթացը, այդ նույն Թագուհի Թովմասյանը երեկ նորից ճամբարափոխ է լինում, դառնում է անկախ պատգամավոր, որպեսզի պահպանի ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնը։

Հիմա ո՞վ է ում հիմարի տեղ դնում, կասե՞ք ինձ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ