![]()
Հայ երգահան, դրամատուրգ, սցենարիստ Քրիստ Մանարյանի արձագանքը աշխարհահռչակ ռեփեր 50Cent-ի Երեւանյան համերգին.
Ինձ ոչ 50 Cent-ն ա հետաքրքրում իր 50.000-ից 300.000 դրամանոց տոմսերով, ոչ էլ դրա համերգին գնալու համար վարկ վերցնողները, իրենց իրավունքն ա, թող գժվեն ոնց ուզում են՝ յուրաքանչյուր մարդ ազատ ա ինքն իրեն վնասելու տեսակների ընտրության մեջ։
Բայց մի ուրիշ բան իսկապես հետաքրքրում ա՝ եթե մարդը հանրային վայրում սկսի հայհոյել, հաստատ ոստիկանները կհավաքեն ու կտանեն։ Իսկ եթե մարդը հայհոյում ա միկրոֆոնով, հանրային վայրում, բայց բեմից՝ ուրեմն կարելի” ա։ Պատճառն օտար լեզուն ա՞, թե՞՝ բեմի առկայութունը։ Հիմա եթե մեկնումեկը նախապես թույլտվություն ստանա քաղաքապետարանից, միկրոֆոն վերցնի ձեռքը, Հյուսիսային պողոտայում բարձրանա որևէ տախտակամածի վրա ու, ասենք՝ դհոլի դմփդմփոցի տակ սկսի հայերեն քֆուրներ տալ՝ ուրեմն դա արվեստ ա ու կարելի ա՞։ Իսկ եթե նույնն անի անգլերեն՝ արդեն հաստատ արվեստ ա՞․․․փող էլ չի ուզում էդ մարդը՝ բարեգործական համերգ ա տալիս վերջին քֆուրներով, էդ նույն 50 Cent-ի պես, բայց անշահախնդիր։ Չափանիշը ո՞րն ա, ո՞վ գիտի օրենքը։ Լրջով։
![]()