![]()
Հայաստանի ներկայացուցիչ, ազատ ոճային ըմբիշ Հայկ Պապիկյանը (70 կգ) ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչում 3։2 հաշվով հաղթեց ադրբեջանցի Սաբիր Ջաֆարովին 3։2 հաշվով և դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Հայաստանի օրհներգի կատարման ժամանակ Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցին իջավ պարգեւատրման պատվանդանից։
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել, ինչի արդյունքում Ջաֆարովը որակազրկվել է, զրկվել մեդալից և հեռացվել։
![]()