«Իշխան Սաղաթելյանը այնքան անխելք չի,որ չհասկանա, թե․․․, ինչքան էլ փորձի թաքցնել իր տագնապները». Լյովա Եղիազարյան

Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իշխան Սաղաթելյանը այնքան անխելք չի,որ չհասկանա,թե ինչ հետևանքներ կարող է ունենալ իրեն պաշտոնից զրկելը,ինչքան էլ փորձի թաքցնել իր տագնապները։

Նա լավ հասկանում է,որ գլխավոր դատախազին ավելի դյուրին է շարքային պատգամավորին քրեական հետապնդման թույլատրություն խնդրել ԱԺ-ից,քան ԱԺ նախագահի տեղակալին։

Ես կարծում եմ,որ հերթական նիստերը սկսելուն պես,գլխավոր դատախազը միջնորդությամբ կմտնի Ազգային ժողով,արդեն պատգամավոր Իշխան Սաղաթելյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու;

Այս կարծիքը ինձ մոտ ձևավորվել է նաև ԱԺ ամբիոնից Իշխան Սաղաթելյանին պաշտոնանկ անելու հիմնավորումները լսելուց հետո;Այնտեղ Իշխանին վերագրվեցին արարքներ,որոնք քրեորեն պատժելի են և բավարար են,որպեսզի նրա նկատմամբ քրեական գործ հարուցվի։

Հուսով եմ,որ իրավապահ մարմինները պատգամավորի ԱԺ-ում արված հիմնավորումները կդիտարկեն որպես հաղորդում հանցագործության մասին ու համապատասխան գործընթաց կսկսեն»։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ