![]()
Մեքսիկացի քաղաքապետն ամուսնացել է ալիգատորի հետ
Մեքսիկացի Սան Պեդրո Հուամելուլայի քաղաքապետ Վիկտոր Հյուգոն հինգշաբթի օրը ամուսնացել է ալիգատորի հետ: Հարսանիքը տեղի է ունեցել գունագեղ արարողությամբ, ավանդական երաժշտություն և պարերով: Հարսնացու ալիգատորի երախը կապված էր, համբույրի պահը անվտանգ դարձնելու համար:
Ծիսական ամուսնության այս ավանդույթը սկիզբ է առել դարեր առաջ Օախակա նահանգի Չոնտալ և Հուավե բնիկ համայնքների շրջանում և հանդիսանում է բնության առատաձեռնությունը աղերսող աղոթք:
Մանրամասն տեսանյութում
![]()