![]()
Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ապշելու հաճախականությամբ տպագրվող էջմրոտոցիներով Հրապարակ կոչվող կայքը 2 օր է քուն ու դադարը կորցրել է Սեդա Սաֆարյանին ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու լուրից։ Սյուժեներում Սեդան է’ զուգահեռաբար իմ անձը։ Դրանցից որոշները ապշեցնում են կարմիր գծերի հատումով, թեպետ այդ կայքը երբեք արգելակներ չի էլ ունեցել։ Ըստ որում խոսքը ամենեւին խոսքի ազատության կամ ընդդիմախոսություն արգելակների մասին չէ։ Այդպիսի արգելակներ հենց մենք չէինք ցանկանա, որ լինեին։ Դրա մասին չէ մեր երազանքն ու բազմամյա պայքարը։ Մարդիկ հրաշալի կհասկանան, թե ինչ արգելակների մասին է խոսքը…Բայց զարմացած չենք. դա իրենք են, մենք’ մենք…
Ըմբռնում եմ, թե ինչ է նշանակում երազանքների փշրում, երբ մի ժամանակ եղել է իշխանության շնորհած “էլիտար” ստատուս, խոհանոցին մերձություն, չամոքվող վիշտ, որ կոլեգադ վարչապետ է, իսկ դու ոչ մի բանի չես հասել, ավելին’ դուրս ես գրվել երբեմնի պերվի կրուգից, իշխանափոխության հերթական փորձը ավարտվել է սեփական ոտքին կրակելով, բայց ամենեւին խղճահարություն չունեմ ու մերժում եմ իրենց նեղ վիճակը հասկանալը…
Իսկ վաղը մի քանի իլյուստրատիվ օրինակներ կտեղադրեմ, թե ինչպիսին չի կարող լինել լրագրությունը…
![]()