«*աքի մեջ ենք, պաշտոնից զրկեցին, էսա մանդատից էլ կզրկեն․․․»․ Իշխան Սաղաթելյան

Ինչպես ավելի վաղ հայտեցինք,  այսօր Վահե Հակոբյանն ու Իշխան Սաղաթելյանը հետ կանչվեցին պաշտոններից։

ԱԺ-ն  այսօր փակ քվեարկությամբ   Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյանին Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից և Ազգային ժողովի պատգամավոր Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից լիազորությունների դադարեցման ոչոշում կայացրեց։

Բնականաբար  Իշխան Սաղաթելյանը որքան էլ փորձում էր ցույց տալ, թե ԱԺ այս որշումը ոչ մի ազդեցություն չի ունեցել որ իր և ոչ էլ իր գործընկերների վրա, սակայն վերջինիս դեմքի արտահայտությունից ակնհայտ էր, որ ճնշված է։

Ի դեպ, այս թեմայով քննարկում է եղել  Իշխան Սաղաթելյանի ու մյուս ընդդիմադիրների միջև, որի ժամանակ Իշխան Սաղաթելյանը սրտնեղած է արձագանքել այն հարցին, թե որն է լինելու իրենց հետագա քայլերը։

«*աքի մեջ ենք, պաշտոնից զրկեցին, էսա մանդատից էլ կզրկեն․․․  ու մեկա մարդ  դուրս չի գալիս փողոց, 2000 հոգով ինչ կարանք  անենք․․․  անասուն մեռնումա էս  ազգը․․․ մեռանք  ասելով, թե երկիր ենք կորցնում, մեկա, իրանցով  չեն տալիս․․․»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ