![]()
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Գնալով քչերն են ցանկանում մնալ Ռոբերտի ու Սերժի խախուտ տանիքի ներքո…
Թագուհի Թովմասյանը մի հարցում ճիշտ է` եթե երկու ընդդիմադիր խմբակցությունները քաղաքական համերաշխությունից ու խորհրդարանական ճգնաժամ հարուցելու օրակարգից ելնելով, մանդատները վայր չդրեցին, ինքն ինչո՞ւ պետք է քաղաքական համերաշխություն դրսեւորի ընդդիմադիր խմբակցությունների հետ ու հրաժարվի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
Մյուս կողմից, պարզ է, որ անկախ ամեն ինչից` ընդդիմության ֆիասկոյից հետ “Պատիվ ունեմ” խմբակցությունն, ըստ էության, պառակտվեց։ Տարբեր պատճառներով, իհարկե. Վանեցյանը խորհրդարանից հեռացավ, Թագուհին` գործող ընդդիմությունից։
Խորհրդարանական ընդդիմության ինստիտուցիոնալ քայքայումը մեկնարկել է, շուտով “սյուրպրիզներ” կլինեն “Հայաստան” դաշինքում…
Գնալով քչերն են ցանկանում մնալ Ռոբերտի ու Սերժի խախուտ տանիքի ներքո…
![]()
![]()