![]()
Ներկա փուլում Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետությունը լոկոմոտիվի դեր է խաղում ինտեգրացիոն գործընթացների ընդհանուր հոսքում։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Գրոդնոյում ընթացող Բելառուսի և Ռուսաստանի տարածաշրջանների IX ֆորումի լիագումար նիստում իր տեսաուղերձում, հայտնում է BelTA-ն։«Այսօր հետխորհրդային տարածքի երկրները պետք է անկեղծորեն շահագրգռված լինեն Միութենական պետության հետ մերձեցմամբ, եթե, իհարկե, նրանք ցանկանում են պահպանել իրենց ինքնիշխանությունն ու անկախությունը: Մենք համոզված ենք, որ միայն միասին կարող ենք դիմակայել գլոբալ մարտահրավերներին»,- ասել է Լուկաշենկոն։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է սոցիոլոգ Կարեն Սարգսյանի հետ:
Սոցիոլոգի խոսքով՝ Պուտինը աշխարհի հետ խոսում է Լուկաշենկոյի բերանով, տարածաշրջանում՝ Ալիևի․ «Լուկաշենկոյի մեսիջը ոչ թե ՀԱՊԿ երկրներին էր ուղղված, այլ Արևմուտքին: Փաշինյանը վախենալու փոխարեն՝ Լուկաշենկոյին ու Պուտինին պետք է ուղարկի ռուսական նավերի հետևից»:
Մանրամասն տեսանյութում
![]()