Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը:

Հիշեցնենք՝ հունիսի 27-ին ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել էր, որ Ջհանգիրյանը Երևանի հիվանդանոցներից մեկում է:

Հիշեցնենք նաև, որ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանն օրերս ասուլիս էր հրավիրել և գաղտնի ձայնագրություն հրապարակել՝ հայտարարելով, թե ունի ապացույց, որ իր դեմ կատարվող «արշավն» ու ամեն ինչ քաղաքական որոշում է և ԲԴԽ-ում իրեն զրկել են ապացույց ներկայացնելու իրավունքից։

Ըստ Վարդազարյանի՝ ձայնագրությունը կատարվել է 2021 թվականի փետրվարի 20-ին. զրուցում են ինքը, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանն ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը։

Տարածված ձայնագրության վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել ՀՀ դատախազությունը: Կառույցից հայտնել էին, որ Վարդազարյանի և Ջհանգիրյանի խոսակցության ձայնագրությունը ստուգման նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ