![]()
ԱՄՆ-ում բնակվող հայազգի երգիչ Հարութ Փամբուկչյանը (Ձախ Հարութ) այսօր՝ հուլիսի 1-ին, տոնում է 72-ամյակը։
Այսօր օրերին հայրենիքում գտնվող երգիչը այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն, որտեղ կենտրոնում բուժում ստացող՝ պատերազմում վիրավորված տղաները շնորհավորել են արտիստին ծննդյան օրվա առթիվ:
Փամբուկչյանի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված տեսանյութում երգիչը տղաների հետ փչում է ծննդյան տորթի մոմերը:
Վերջինս հրապարակված տեսանյութին կից գրել է. «Կյանքիս ամենահուզիչ շնորհավորանքը՝ ԶԻՆՎՈՐԻ ՏԱՆԸ: Ձեր ցավը տանեմ, տղերք»:
Նշենք, որ հուլիսի 3-ին էլ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սպասվում է Հարութ Փամբուկչյանի 72-ամյակին նվիրված համերգը, որը կրում է «70/2»-ը խորագիրը:
Աղբյուրը՝ Հայկական ժամանակ
![]()