![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառոմ է կատաել՝ անդրադռնալով ԱԺ-ի դիմաց Իշխան Սաղաթելյան պաշտոնազրկման դեմ բողոքի ակցիաներ իրականացնող ցուցարարներին։
Խորհրդարանի մոտ բողոքի ակցիա իրականացնող ցուցարարները նոր հիշեցի՞ն, որ Իշխան Սաղաթելյանը ԱԺ փոխխոսնակ է։
- Այն, որ Իշխան Սաղաթելյանը ամիսներ շարունակ չի ներկայացել աշխատանքի, դրա մասին ցուցարարները տեղյա՞կ չէին։
- Այն, որ Իշխան Սաղաթելյանը 2022 թվականի հունվարի 17-ից մինչև հունիս 29-ը՝ 2022 թվականի առաջին կիսամյակային օրացույցի նիստերի թվով 341 քվեարկություններից ունեցել է 198 բացակա, դրա մասին ցուցարարները տեղյա՞կ չէին ։
- Այն, որ Իշխան Սաղաթելյանը ամիսներ շարունակ չի կատարել իր՝ ԱԺ փոխխոսնակի աշխատանքային պարտականությունները, բայց աշխատավարձ է ստացել, դրա մասին ցուցարարները տեղյա՞կ չէին։
Էս ամենը կարծես ցուցարարներին չի հետաքրքում, իսկ ԱԺ-ի տեղը հիշեցին միայն այն ժամանակ, երբ Իշխան Սաղաթելյանի պաշտոնազրկման հարցը բարձրացվեց։
![]()