«Ժողովուրդ ջան, տեղադրում եմ, բայց ընկածին, ծեծվածին չխփեք.սա Քոչարյանական իրավաբանների խումբն է ու մակարդակը». Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել․

Ժողովուրդ ջան, տեղադրում եմ, բայց ընկածին, ծեծվածին չխփեք։ Սա Քոչարյանական իրավաբանների խումբն է ու մակարդակը’ էն որ Վարդեվանյանն ասում է’ համապատասխանում են սաՅմանադրությանը։

Մի հայհոյեք հայհոյվածին։ Մի խփեք խփվածին, մի խոցեք խոցվածին…

Հա, ի դեպ’ սույնի կողմից հիշատակված առերեսման ժամանակ նրա վստահորդը ոչ միայն ավերեց իր պաշտպանի հյուսած մանկական պարզունակ պաշտպանական մարտավարությունը, այլ հենց քննիչի ու իր ներկայությամբ հայտարարեց, որ հենց դուրս գա առերեսումից, ընկերներին ու բոլորին պատմելու է, որ անձամբ դեմ առ դեմ շփվել է Սեդա ու Ստյոպա Սաֆարյանների հետ… Ով լսեր այդ նախադասությունը ու ինքն իրեն մի հատ սիլլա չտար… Մանավանդ որ քննիչի սենյակում պարան չկա, որ ձեռքդ դրան գցես… Չկայացած, ոչ մասնագետ, բայց մեծ ամբիցիաներով ու փշրված հույսերով մարդկանց նախանձը կայացած ու ինքնաբավ մասնագետների հանդեպ դաժան բան է’ ներսից քեզ ավիրում է այնպես, որ անգամ սոցիալական ցանցն է հրաբուխի նման ցնցվում դրա ժայթքումից…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ