![]()
Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ես այսպիսի բան չեմ տեսել։
Բազմաթիվ բարեկամներ,ծանոթներ ու աշակերտների ծնողներ գիտեմ,որոնք հարազատներ են կորցրել թե առաջին,թե քառօրյա,թե վերջին պատերազմում։
Նրանք լռությամբ ու կսկիծով են տանում իրենց վիշտը։
Այն ինչ կատարում են չորս հազար զոհվածների ընդամենը երեսուն-քառասուն ծնողներ,ուղեղին մոտ չէ։
Քոչարյանի լրատվամիջոցների առջև մեղմ ասած իրենց պահում են իրենց վշտին ոչ ադեկվատ,եթե չասենք խուլիգանի նման։
Դատարանում հայհոյում են դատավորին,դատախազին,կարգադրիչներին,զորամասում գնդապետ են ծեծում,գլխավոր դատախազին անվանում են բիճ,ովքեր իրենց հետ համաձայն չեն համարում են թուրք ու թուրքի տակը պառկող,վիրավորում են կարգը պահպանող ոստիկաններին,լկտի հայհոյանքներ են անում պաշտոնյաների ընտանիքներին,ընդհուպ՝երեխաներին։
Մինչև ե՞րբ։
Ակնհայտ է,որ այս մարդիկ ուղղորդվում են բորենիների ոհմակի կողմից։
Չգիտեմ,սրան պետք է վերջ տալ։
Հայաստանում արտոնյալներ չպետք է լինեն։
Գուրգուրենք,խոնարհվենք,բայց ոչ երբեք երես տանք։
![]()