«Է թռավ էլի, թռնելն էլ ոնցա լինում․․․»․ Իշխան Սաղաթելյանը՝ Վանեցյանի մասին

Ավելի վաղ հայտնել էինք՝  «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը  ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարականի դիմում է ներկայացրել։

Փաստ է, որ սա մեծ հարված էր փողոցային շարժմանը և  դրա առաջնորդներին, քանզի դրանով Վանեցյանը նախ հաստատեց փողոցային շարժման տապալումը, ապա  նաև փաստեց, որ  փողոցային շարժման առաջնորդների միջև  կան խորը տարաձայնություններ։

Ի դեպ, օրերս տեղի ունեցաած քննարկումների ժամանակ, երբ հարց է հնչել, թե արդյոք հնարավոր չէ Վանեցյանին նորից ներգրավել շարժմանը, Իշխան Սաղաթելյանը պատասխանել է․

«Վանեցյա՞նը, Վանեցյան Արթուրին մոռացեք․․․Է թռավ էլի, թռնելն էլ ոնցա լինում․․․ ամեն ինչ  արեց թռնելու համար, հիմա հո հետ չի գալու»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ