![]()
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ թե Ռուսաստանը կին նախագահ ունենար, պատերազմ չէր սկսի Ուկրաինայում։
Փոխանցում է ZDF-ն։ «Եթե Պուտինը կին լիներ, ես պարզապես չեմ կարծում, որ նա նման պատերազմ սկսեր»,- ասել է Ջոնսոնը:
Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքով՝ կռիվը «թունավոր առնականության» արդյունք է։ Նա կոչ է արել, որ ավելի շատ կանայք զբաղեցնեն ղեկավար պաշտոններ։
![]()