![]()
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կրկին բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից՝ հավելելով, որ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Հիշեցնենք, որ Լարսը մոտ երկու օր փակ էր:
Հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով Թերեք գետը վարարել էր ու վնասել միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) մի մասը (մոտ 80 մետր):
Երեկ առավոտյան Վրաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացրել էր, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը վերականգնվել է:
Այսօր առավոտյան էլ որոշ ժամանակով ճանապարհը կրկին փակվել էր:
![]()