ՆԱՏՕ-ն հայտարարել է Շվեդիայի և Ֆինլանդիայի հարցով Թուրքիայի հետ համաձայնության մասին.

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն թվիթերի իր միկրոբլոգում հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ՆԱՏՕ-ն համաձայնության է եկել Թուրքիայի հետ Շվեդիայի և Ֆինլանդիայի հարցով։

«Կկայանա Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի միջև համաձայնագրի ստորագրման արարողությունը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մամուլի ասուլիսը»,- գրել է ՏԱՍՍ-ը

Երեքշաբթի ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի ղեկավարները կհանդիպեն Հելսինկիի և Ստոկհոլմի` Դաշինք մտնելու հարցով Անկարայի վետոն վերացնելու թեմայով։

Չորեքշաբթի Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կորոշվի Ֆինլանդիային և Շվեդիային դաշինք հրավիրելու մասին, ասել է Ստոլտենբերգը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ