«Քաղաքացիական պայմանագիր»-ը որոշում է կայացրել պաշտոնազրկման գործընթաց սկսել Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի նկատմամբ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում է կայացրել պաշտոնազրկման գործընթաց սկսել ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանի նկատմամբ:

Այս մասին զլմների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի օգոստոսի 6-ից՝ երրորդ անգամ կայացած քվեարկության արդյունքում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ