![]()
Ռուսաստանի Դաշնության Պետդումայի փոխնախագահ Ալեքսեյ Գորդեևը Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ մատնանշել է արդյունաբերական և գյուղատնտեսական համատեղ ձեռնարկությունների ստեղծման համար ներդրումների ավելացման հնարավորությունների մասին: Ռուսական ներդրումները կուտակվել են հանրապետության տարբեր ընկերություններում, դրանց մասնաբաժինը Հայաստանի տնտեսության մեջ կազմում է 40%։
«Այստեղ մեր բիզնեսը լրջորեն առկա է, բայց մենք կցանկանայինք փոխել այդ ներդրումների որակը և մտնել որոշակի տեսակի ապրանքների համատեղ արտադրության մեջ։ Ապրանքներ վաճառել ոչ միայն Հայաստանի և Ռուսաստանի շուկաներում, այլ նաև երրորդ երկրներում»,- պարզաբանել է Գորդեևը։
Ըստ նրա՝ փոխվարչապետ Գրիգորյանի հետ զրույցը եղել է առարկայական, կողմերը քննարկել են առաջիկայում համատեղ տեխնոպարկ ստեղծելու հարցը։
Առանձին քննարկվել է կրթության և գիտության մեջ ներուժի օգտագործման հարցը։ Բացի այդ, կողմերը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի շուկաներում ապրանքների փոխադարձ հավաստագրման հարցերը, որպեսզի դրանք դիտարկվեն որպես հայրենական արտադրության ապրանքներ։
Հիշեցնենք, որ ռուսական պատվիրակությունը՝ Ալեքսեյ Գորդեևի գլխավորությամբ, ժամանել է Երևան։ Պատվիրակության կազմում են ՌԴ գյուղատնտեսության փոխնախարար Մաքսիմ Ուվայդովը, ՌԴ արդյունաբերության և առևտրի փոխնախարար Ալեքսեյ Բեզպրոզվաննիխը, «Ռոսկաչեստվո»-ի ղեկավար Մաքսիմ Պրոտասովը։
![]()