«Վախենու՞մ ես, Իշխան.իհարկե վախենում եք». Լյովա Եղիազարյան

Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահը չի ընդունել Լեռնային Ղարաբաղի ապագան քննարկելու ամերիկյան կողմի հրավերը. Պետդեպ

Արցախի ապագայով <<մտահոգ>>,Արցախը Երևանի ասֆալտի վրա փրկող Ֆրանսիայի հրապարակի ծանծաղամիտ առաջնորդներ,ինչու՞ արտակարգ հավաք չեք կազմակերպում ու երթով գնում դեպի Ռուսաստանի դեսպանատուն,ձեր բողոքի ձայնը բարձրացնելու։

Վախենու՞մ եք։Վախենու՞մ ես,Իշխան։

Իհարկե վախենում եք։Իհարկե վախենում ես,Իշխան։

Երեկ մի քեֆ- ուրախություն էիք կազմակերպել,մի հրճվանք էիք ապրում,որ ձեր լրատվամիձոցները իբր բոյկոտել էին վարչապետի ասուլիսը։Մեծ տղամարդկայնություն պետք չէր այդ թամաշան կազմակերպելու համար։

Կասեմ համարձակ տղամարդ եք,որ գնաք ՌԴ դեսպանություն,

Իշխանը,Գեղամները,էն աղջիկների տրոյկան ու մյուսները դեսպանատան առաջ նստացույց անե,ռուսների դրոշը վառեք,Պուտինին քրֆեք ու դավաճան համարեք՝չէ որ մեր դաշնակիցն է։

Վախենում եք,դրա համար էլ քծնում եք՝լկտիաբար ու ստորաբար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ