![]()
Կենտրոնում ապօրինի շինարարություն չի լինելու։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը, նշելով, որ այս հարցում զիջումները բացառվում են:
«Հարգելի՛ քաղաքացիներ, այս հարցում զիջումները բացառվում են։ Օղակաձև զբոսայգու 2-րդ հատվածում՝ Երտասարդական մետրոյի հարակից այգում ինքնակամ կառուցված սրճարանը ապամոտաժվեց` համապատասխան թույլտվության բացակայության հիմքերով:
Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ապօրինի տիրապետելու ցանկացած փորձ արժանանալու է համապատասխան գործողությունների իրականացմանը»,-գրել է նա։
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()