![]()
Հիշեցնենք՝ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը վերջերս հրավիրած ասուլիսում գաղտնի ձայնագրություն էր հրապարակել և հայտարարել, թե ունի ապացույց, որ իր դեմ կատարվող «արշավն» ու ամեն ինչ քաղաքական որոշում է, ԲԴԽ-ում էլ իրեն զրկել են ապացույց ներկայացնելու իրավունքից։
Ըստ նրա՝ հրապարակված ձայնագրությամբ պարզ է դառնում, թե ինչու է ինքը դարձել թիրախ, ինչու է քաղաքական որոշում կայացվել, որ ինքը չպետք է աշխատի ԲԴԽ նախագահի պաշտոնում։ Նրա խոսքով՝ իրեն ժամանակ էր տրված մինչև 2021 թվականի մարտի 1-ը։ Եվ ձայնագրությունում հենց այդ մասին է խոսվում, որ մինչև նշված ժամանակահատվածը Վարդազարյանի դեմ չպետք է որևէ քրգործ հարուցվի, եթե նա հրաժարական տա։ Հակառակ դեպքում Ջհանգիրյանը «ոչինչ չի կարող երաշխավորել»։
Ըստ Վարդազարյանի՝ ձայնագրությունը կատարվել է 2021 թվականի փետրվարի 20-ին. զրուցում են ինքը, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանն ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը։
Հիշեցնենք, որ տարածված ձայնագրության վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել ՀՀ դատախազությունը: Կառույցից հայտնել էին, որ Վարդազարյանի և Ջհանգիրյանի խոսակցության ձայնագրությունը ստուգման նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
![]()