![]()
Լրագրող Վովա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Եթե տեղյակ եք, վարչապետը երկուշաբթի օրը պատասխանելու ա լրատվամիջոցների եւ ՀԿ-ների նախօրոք ուղարկած հարցերին` օնլայն ասուլիս ա տալու։
Մի շարք լրատվամիջոցներ հրաժարվել են հարց ուղղել` նշելով, որ ձեւաչափը վատն ա, ժողովրդավարական չափանիշներին չի համապատասխանում, ընդհուպ որոշ լրագրողներ նշում են` ձեւաչափը իշխանությանը փրկում է լրատվամիջոցներից)))
Ինչևէ, հատկանշական է, որ երկու նմանօրինակ հայտարարություններ եղան։ Նախ մի խումբ լրատվամիջոցներ գրեցին, որ բոյկոտում են ասուլիսը, նշելով, որ հայտարարությունը բաց է միանալու համար, ապա ԱՌԱՆՁԻՆ նմանօրինակ բոյկոտով հանդես եկան ավելի փոքրաթիվ, բայց ավելի ճանաչված եւ կշիռ ունեցող լրատվականներ։
Հարց չկա, ես էլ կուզեի արձագանքելու հնարավորությամբ ժիվոյ ասուլիս լիներ, չնայած բոյկոտին դեմ եմ ու միաժամանակ նորմալ եմ վերաբերվում բոյկոտի գործիքին, բայց հատկանշականն այն է, որ առաջին խումբ լրատվամիջոցները, հղում անելով ժողովրդավարությանը, ձեւաչափի հակաժողովրդավար լինելուն, հարցերի խմբագրմանը և այլնին, հայտարարել էին, թե կարճ ասած` գնացեք Բարի մայրիկ ՀԿ-ի հարցերին պատասխանեք, մենք բոյկոտում ենք։
Շատ կներեք էլի, եթե նույնիսկ մի կողմ դնենք ու հաշվի չառնենք ձեր որակը, որովհետեւ կարող է Բարի մայրիկն ավելի որակյալ հարց տա ու ավելի որակյալ ինֆորմացիայի փոխանցող լինի, քան դուք, բայց դուք ո՞նց եք ժողովրդավարության դեֆիցիտից բողոքելով ձեզ վեր դասում մյուսներից ու հեգնելով, ստորադասելով գրում` գնացեք Բարի մայրիկի հարցերին պատասխանեք։ Ձեր խոսքն ու հարց տալու իրավունքը Բարի մայրիկից գերակա ա՞, որ հեգնում եք։ Լրիվ էն պահն ա, որ ասում ա` բռնությունից զզվում եմ, հենց բռնություն եմ տենում ուզում եմ սիլլով տամ բեյնին։
Դուք ժողովրդավարություն տերմինը սկի չեք ընկալում, բայց դրա դեֆիցիտից եք բողոքում։
![]()